Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՌԴ-ի ավիահարվածներից իսլամիստները շարունակում են մեծ կորուստներ կրել

ՌԴ-ի ավիահարվածներից իսլամիստները շարունակում են մեծ կորուստներ կրել
20.11.2015 | 16:40

ՌԴ օդուժն արդեն 3-րդ օրն է՝ ընդգծված ակտիվությամբ ռմբակոծում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։ The Daily Mail-ը հաղորդում է, որ ռուսական անխնա ավիահարվածներից իսլամիստները շարունակում են մեծ կորուստներ կրել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանից հետո չորեքշաբթի օրը ռուսական կործանիչները 126, իսկ հինգշաբթի` 100 մարտական թռիչք են իրականացրել: Նրանց թիրախում են իսլամիստների նավթահանքերն ու զինանոցները: Ռուսական կործանիչները 2 օրում ոչնչացրել են նավթ ու նավթամթերք տեղափոխող 500 մեքենա: ՌԴ-ի ավիահարվածների ակտիվությունը պայմանավորված է Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորատար ինքնաթիռում ահաբեկչության փաստի հաստատմամբ։

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ